Թրամփը հայտարարել է, որ հանձնվելու համար վաղ է և հանրապետականներին կոչ է արել պայքարել
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը ճանաչելուց հետո հայտարարել Է, որ հանձնվելը չափազանց վաղ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 15-ին Մաքքոնելը ճանաչել Է Բայդենի ընտրվելը քվեատուների քվեարկության արդյունքներով եւ շնորհավորել ընտրված նախագահին: ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդը նաև կուսակից սենատորներին կոչ Է արել չվիճարկել ընտրությունների արդյունքները, երբ Կոնգրեսը հավաքվի դրանք հաստատելու համար:
«Թրամփի դաշնակիցները խիստ քննադատություն են հնչեցրել Միթչ Մաքքոնենի հասցեին Բայդենին շնորհավորելու համար… Միթչ, 75 միլիոն ձայն, ռեկորդ գործող նախագահի համար (մեծ խզումով): Չափազանց վաղ Է հանձնվելը: Հանրապետականները, վերջապես, պետք Է սովորեն պայքարել: Մարդիկ սաստիկ զայրացած են»,-գրել Է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ դեկտեմբերի 14-ին քվեատուները քվեարկել են նոյեմբերի 3-ին անցկացված համաժողովրդական քվեարկության արդյունքներին համապատասխան: Դրա արդյունքներով, Բայդենը, ինչպես եւ կանխատեսվում Էր, հավաքել Է 306 ձայն՝ իր հաղթանակը հաստատելով անցկացված ընտրություններում: Թրամփն իր պարտությունը մինչեւ այժմ չի ընդունել: Քվեարկության արդյունքների պաշտոնական հաստատումը կկայանա հունվարի 6-ին, Բայդենի պաշտոնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:










