App Store-ը վաճառքից հանել է Թրամփի կողմնակիցների կողմից օգտագործվող Parler հավելվածը
Apple-ն իր առցանց խանութից հեռացրել է Parler հաղորդագրությունների փոխանակման ծրագիրը, որն օգտագործվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից: Այս մասին տեղեկացնում է CNBC հեռուստաալիքը` հղում տալով ընկերության ներկայացուցչին:
Apple-ը հայտարարել է, որ Parler-ի օգտատերերի հաղորդագրությունները՝ կապված ԱՄՆ Կապիտոլիումի անկարգությունների հետ, պարունակում են բռնության կոչեր, ինչը խախտում է ընկերության կանոնները:
«Մենք միշտ աջակցել ենք տարբեր տեսակետների ... բայց մեր հարթակում բռնության սպառնալիքների և ապօրինի գործողությունների տեղ չկա: Parler–ը համարժեք միջոցներ չի ձեռնարկել այդ անվտանգության սպառնալիքների տարածումը կանխելու համար: Մենք արգելափակել ենք Parler-ը App Store-ում, մինչև նրանք լուծեն այդ խնդիրները»,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ:
Ավելի ուշ հավելվածի արգելափակման մասին հայտարարել է նաև Amazon ընկերությունը: Google Play-ից Parler-ը նույնպես հեռացվել է։










