Չինական Alibaba-ն էլեկտրամոբիլ է արտադրել
Չինական Alibaba ընկերությունը տեղեկացրել է էլեկտրական շարժիչով համալրված մեքենայի արտադրության մասին, գրում է «Կոմերսանտ»-ը:
Ընկերությունը՝ Չինաստանի խոշորագույն պետական մեքենաշինական SAIC Motor-ի և Շանհայի տարածաշրջանային կառավարության բարձր տեխնոլոգիական ներդրումային ֆոնդի հետ համագործակցությամբ ստեղծել է էլեկտրական մեքենա: Ըստ չինական Nikkei լրատվականի, մեքենան վաճառվելու է IM (Intelligence in Motion) ապրանքանիշի անվան տակ:
Տեղեկությունների համաձայն, Alibaba-ի և SAIC-ի համատեղ արտադրության էլեկտրական մեքենան կունենա անլար լիցքավորող մարտկոցներ չինական Amperex տեխնոլոգիական ընկերությունից (CATL), որը մարտկոցներ է մատակարարում նաև Tesla ընկերությանը: Իսկ մեքենաների պրոցեսորները մատակարարվում են Nvidia ընկերության կողմից: Նոր էլեկտրական մեքենայի նախնական պատվերները կընդունվեն ապրիլից, վաճառքի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը և մանրածախ առևտրի համար նախատեսված գինը դեռ հայտնի չեն:










