Ամերիկյան Blue Origin ընկերությունն ուղևորատար հրթիռ է գործարկել
Ամերիկյան Blue Origin մասնավոր օդատիեզերական ընկերությունը հաջողությամբ իրականացրել է բազմակի օգտագործման համար նախատեսված New Shepard հրթիռակրի արձակումն՝ ուղևորատար պարկուճով:
Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ ներկայացնելով ընկերության հրապարակած տեսանյութը, որում պատկերվում է արձակման, թռիչքի և վայրէջքի ողջ ընթացքը: Սկզբում արձակումն ու վայրէջքն իրականացրել է New Shepard հրթիռը, որն առաջին անգամ էր գործարկվում:
Այնուհետև այն բարձրացրել է ուղևորների տեղափոխման համար նախատեսված պարկուճը, որը հրթիռից անջատվելուց հետո նույնպես բարեհաջող վայրէջք է կատարել: Նշվում է, որ պարկուճի ներսում միայն մանեկեն է եղել:










