ՌԴ-ում կորոնավիրուսի գրեթե 1500 մուտացիա է հայտնաբերվել. «Ռոսպոտրեբնադզոր»

12:26 • 15.01.21

Կորոնավիրուսի գրեթե 1,5 հազար մուտացիաներ է հայտնաբերվել Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք տեսնում ենք բոլոր մուտացիաները… Այսօրվա դրությամբ այնտեղ գտել ենք գրեթե 1,5 հազար (կորոնավիրուսի) մուտացիա»,- պատմել Է Աննա Պոպովան Գայդարյան համաժողովի շրջանակներում:

Մուտացիան, գերատեսչության ղեկավարի խոսքով, բացարձակ բնական գործընթաց Է, «այլապես վիրուսները չեն ապրի»:

ՌԴ-ում կորոնավիրուսի գրեթե 1500 մուտացիա է հայտնաբերվել. «Ռոսպոտրեբնադզոր»