«WhatsApp-ը ծաղրել է գաղտնիության մեր հիմնարար իրավունքը». Հնդկաստանում տեղի կունանա հավելվածի գաղտնիության հարցով առաջին դատավարությանը

10:29 • 15.01.21

WhatsApp մեսենջերի թարմացված գաղտնիության քաղաքականությունը մոտ է օգտագործողների հետապնդմանը և սպառնում է Հնդկաստանի անվտանգությանը: Այս մասին ասվում է Հնդկաստանի դատարանի կողմից ներկայացված միջնորդությունում` ներկայացնելով Facebook Inc-ին պատկանող մեսենջերի մեկ այլ իրավական մարտահրավեր, գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին WhatsApp-ը հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում Facebook-ի և նրա ստորաբաժանումների հետ կիսել որոշակի տվյալներ, այդ թվում՝ օգտատիրոջ գտնվելու վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը:

Ընկերության նման որոշումը մտահոգություն է առաջացրել, այդ թվում՝ Հնդկաստանի խոշորագույն շուկայում, որը 400 միլիոն օգտատեր ունի:

Այս ամենի պատճառով Հնդկաստանում շատ օգտատերեր  սկսել են անցում կատարել ու ներբեռնել մրցակից ծրագրեր, ինչպիսիք են Signal-ը և Telegram-ը: Այս քայլը WhatsApp-ին դրդել է հաճախորդներին հանգստացնելու համար թանկ գովազդային արշավ սկսել:

Reuters-ի տրամադրության տակ հայտնված միջնորդագրի պատճենում պարզաբանվում է, որ Whatsapp-ը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար` օգտագործողի տվյալները փոխանցելով և պահելով մեկ այլ երկրում, ընդ որում՝ տեղեկատվությունը ղեկավարվում է արտասահմանյան օրենքներով:

«WhatsApp-ը ծաղրել է գաղտնիության մեր հիմնարար իրավունքը»,- շեշտվում է փաստաթղթում:

Հիշեցնենք՝ մեսենջերն իր օգտատերերերին մինչև փետրվարի 8-ը ժամանակ է տվել՝ նոր պայմաններին համաձայնվելու համար:

«Կամայական վարքի և ահաբեկման այս ձևը չի կարող ընդունելի լինել ժողովրդավարական երկրում և լիովին դուրս է իր իրավասություններից դուրս: Այն հակասում է Հնդկաստանի Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար իրավունքներին»,- հստակեցվում է միջնորդագրում:

Նշենք՝ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին Դելիի Բարձրագույն դատարանում:

WhatsApp-ը դեռևս չի արձագանքել մեկնաբանություններին: Ընկերությունը նախկինում նշվել էր, որ քաղաքականության թարմացումը չի ազդում ընկերների և ընտանիքի հետ հաղորդագրություն գաղտնիության վրա, քանի որ խմբային զրույցները գաղտնագրված են, և փոփոխությունները վերաբերում են միայն բիզնեսի հետ փոխգործակցությանը:

«WhatsApp-ը ծաղրել է գաղտնիության մեր հիմնարար իրավունքը». Հնդկաստանում տեղի կունանա հավելվածի գաղտնիության հարցով առաջին դատավարությանը