Facebook-ում և Instagram-ում ժամանակից շուտ ապաարգելափակվել են Թրամփի օգտահաշիվները

12:00 • 16.01.21

Facebook և Instagram սոցիալական ցանցերում հանկարծակի վերականգնվել են ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշիվները, հայտնում է iz.ru լրատվականը:

Facebook-ն ու Instagram-ը վերականգնել են Թրամփի հաշիվները, սակայն հայտնի չէ՝ արդյոք նա այդ էջեր մուտք ունի, թե ոչ:

Լրատվականը հիշեցրել է, որ Թրամփի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերն արգելափակվել էին հունվարի 7-ին, որի մասին հայտարարել էր Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը և նշել, որ դրանք արգելափակված կլինեն մինչև Թրամփի նախագահական լիազորությունների ավարտը:

Իսկ հունվարի 8-ին սառեցվել էր Թրամփի թվիթերյան օգտահաշիվը, ինչի հետևանքով Twitter-ի արժեթղթերի արժեքն ընկել է 11 տոկոսով:

Հիշեցնենք, որ Թրամփի օգտահաշիվները սառեցվել էին այն բանից հետո, երբ նախագահի հազարավոր աջակիցներ գրոհել էին Կոնգրեսը՝ պահանջելով նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակն անվավեր ճանաչել: Նշվում է, որ Թրամփը խրախուսել էր իր աջակիցներին:

Facebook-ում և Instagram-ում ժամանակից շուտ ապաարգելափակվել են Թրամփի օգտահաշիվները