Հնդկաստանում մեկնարկել են հակակորոնավիրուսային լայնածավալ պատվաստումները

11:29 • 16.01.21

Այսօրվանից Հնդկաստանի ողջ տարածքում մեկնարկել են հակակորոնավիրուսային լայնածավալ պատվաստումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատվաստման ծրագիրը նախաձեռնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

«Պատվաստանյութ մշակելու համար սովորաբար անհրաժեշտ են շատ տարիներ, բայց այսքան կարճ ժամանակահատվածում «Պատրաստված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում ներկայացված է ոչ թե մեկ, այլ երկու պատվաստանյութ: Միևնույն ժամանակ մյուս պատվաստանյութերի ստեղծման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով», - ասել է Մոդին:

Այնուամենայնիվ, պաշտոնյան նույնիսկ պատվաստումից հետո կոչ է արել չմոռանալ դիմակներ կրելը և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Մեջբերելով մասնագետների խոսքերը՝ Մոդին շեշտել է, որ պատվաստանյութի երկու դեղաչափերի ներարկումները կարող են իրարից նույնիսկ մեկ ամիս տարբերությամբ իրականացվել: 

Հնդկաստանում մեկնարկել են հակակորոնավիրուսային լայնածավալ պատվաստումները