Ամստերդամում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ բողոքի ցույցը ցրելու համար
Նիդերլանդներում ոստիկանությունն ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել՝ մայրաքաղաքում բողոքի չարտոնագրված ակցիայի մասնակիցներին ցրելու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը, Ամստերդամի քաղաքապետարանն արգելել էր ցույցի անցկացումը, սակայն մի քանի հարյուր մարդիկ այնուամենայնիվ հավաքվել էին քաղաքի Թանգարանային հրապարակում:
Հոլանդացիներն իրենց բողոքն են հայտնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցում իշխանության վարած քաղաքականության նկատմամբ: Նշվում է, որ ցուցարարներից շատերը չեն պահպանել 1,5 մետր հեռավարությունը և դիմակներ չեն կրել:
Տեղի հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ջրցան մեքենաները գործի են դրվել, երբ ցուցարարները հրաժարվել են կատարել իրավապահ մարմինների՝ տարածքից հեռանալու պահանջը:










