Իրանում բիթքոին արդյունահանող հազարավոր ապօրինի սարքավորումներ են առգրավվել

20:36 • 17.01.21

Իրանում ոստիկանությունը բիթքոին արդյունահանող մոտ 45 000 մեքենա է առգրավել, որոնք ապօրինաբար սուբսիդավորված էլեկտրաէներգիա են օգտագործում:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի պետական էներգետիկ ընկերության ղեկավար Մոհամմադ Հասան Մոտավալիզադեհը: Նրա խոսքով՝ իրավախախտները ժամում 95 մեգավատտ էլեկտրաէներգիա են սպառել գերմատչելի գներով:

Մասնագետի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ, ապօրինաբար օգտագործված էներգիայի ծավալը հավասարազոր է եղել կես միլիոն բնակչությամբ քաղաքի սպառած էներգիային:

Իրանի իշխանությունները հայտնել են, որ թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող այլ արտոնագրված ընկերությունների աշխատանքը դադարեցվել է մեծ ծավալի էլեկտրաէներգիայի սպառման ժամանակահատվածում: