Ռուսական բեռնատար նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնատար նավ է խորտակվել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, այս մասին հայտնել է Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուները:
Նրա խոսքով՝ նահանգի Ինկումու շրջանում խորտակվել է ռուսական դրոշով երթևեկող բեռնատար նավը, որի անձնակազմը 15 մարդուց է բաղկացած: Նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են ընթանում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անձնակազմի անդամներից երկուսը մահացել են: Եվս հինգին հաջողվել է փրկել:










