Գերմանիայի պատասխանները Նավալնիի մասին ՌԴ հարցումներին, ըստ էության, պատասխաններ չեն պարունակում. Զախարովա

20:09 • 17.01.21

Գերմանիայի պատասխանները Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանի հարցումներին ստացվել են, սակայն ըստ էության տեղեկություն չէին պարունակում հարցի վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում:

«Տեսել եմ խորագրերը, որ Գերմանիան պատասխանել է Ռուսաստանի Դաշնության բոլոր հարցերին: Զանգահարել եմ մեր փորձագետներին, որոնք զբաղվում են այդ հարցերով, նրանք ասացին. «Իհարկե, մենք ստացել ենք պատասխանները գերմանական կողմից, խնդիրն այն է, որ դրանք, ինչպես միշտ, ըստ էության ոչ մի տեղեկություն չեն պարունակում հարցերի մասին»»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին բուժման նպատակով տեղափոխել էին Գերմանիա, ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք: