ԱՀԿ ներկայացուցիչն ասել է՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո քանի օր է հիվանդը վարակիչ լինում

12:54 • 18.01.21

Covid-19 վարակի ախտանիշների ի հայտ գալուց հետո անձը կարող է վարակիչ լինել 8-9 օր, սակայն PCR (ՊՇՌ) թեստերի արդյունքները շատ ավելի երկար ժամանակ կարող են դրական արդյունք ցույց տալ, սակայն դա ամնեևին էլ չի նշանակում, որ տվյալ անձը վարակիչ է: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:

«Վարակիչ լինելու համար պետք է վիրուս տարածել: Նախնական ուսումնասիրությունների համաձայն, հիվանդների մեծ մասը վարակիչ են ախտանիշների հայտնվելուց մինչև 8-9 օր միայն՝ չնայած ծայրահեղ ծանր հիվանդների մոտ վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել», - բացատրել է նա:

14 օրվա կարանտինային ժամանակահատվածի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունը հիմնված է ինկուբացիոն շրջանի վերաբերյալ առկա տեղեկատվության վրա: Ներկայում առկա տվյալների համաձայն, ինկուբացիոն միջին ժամանակահատվածը 5-6 օր է, իսկ վերին սահման` 14 օր, ինչն էլ ընկած է կարանտինի տևողության հիմքում:

ում:

ԱՀԿ ներկայացուցիչն ասել է՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո քանի օր է հիվանդը վարակիչ լինում