Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են ապօրինի ձկնորսության, ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված հարցեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Քննարկվել են սիգ ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ։










