Ջոն Սթոունզը Ման Սիթիի կազմում առաջին գոլը խփեց ԱՊԼ-ում, իսկ հետո գրանցեց դուբլ

10:18 • 18.01.21

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 19-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Դուբլ գրանցեց Ջոն Սթոունզը։

Անգլիացի պաշտպանը ԱՊԼ-ում առաջին գոլը խփեց «Ման Սիթիի» կազմում՝ անցկացնելով 194 հանդիպում։ Հատկանշական է, որ առաջին գոլից հետո նույն խաղում Սթոունզը աչքի ընկավ երկրորդ անգամ՝ գրանցելով դուբլ։

ԱՊԼ-ում ընդհանուր առմամբ անգլիացի ֆուտբոլիստը 3 գոլ է խփել, որոնցից մեկը «Էվերթոնի» կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում 2015 թվականին։