Խաղամոլները և որկրամոլները գլխուղեղին էլեկտրական իմպուլսի միջոցով կարող են ձերբազատվել իրենց կախվածությունից․ հետազոտություն

12:17 • 20.01.21

Նոր հետազոտության համաձայն`խաղամոլները, գնումներից կախվածություն ունեցող մարդիկ և որկրամոլները էլեկտրական հարվածի միջոցով կարող են «վերափոխել» իրենց ուղեղը, հաղորդում է Daily Mail-ը։

Հիշյալ մեթոդը ենթադրում է օրբիտոֆրոնտալ կեղևին (հարճակատային կեղևի առջևի մաս, orbitofrontal cortex) հաղորդել փոքր էլեկտրական իմպուլսներ, որոնք մարդկանց մոտ նվազեցնում են ինչ-որ երևույթներից կախվածությունը։

Հետազոտողները հույս ունեն, որ անսովոր տեխնիկան կարող է արդյունավետ լինել Օբսեսիվ-կոմպուլսիվ մի շարք խանգարումների (OCD) դեմ պայքարելու հարցում, որոնք առկա են մոլորակի յուրաքանչյուր ութերորդ մարդու մոտ։

«Նոր թերապիան կարող է արդյունավետ լինել այն մարդկանց համար, որոնք որկրամոլությունից, ինչպես նաև մոլախաղերից և գնումներից կախվածության պատճառով ընկճախտի մեջ են հայտնվել»,- ասել է ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի դոկտոր Ռոբերտ Ռեյնհարտը, որը մարդուն իր կախվածությունից ազատելու նոր մեթոդի հետազոտողներից է։

Ռեյնհարտը թերապիան իրականացրել է 124 կամավորների հետ և նրանց մոտ կախավածությունից ձերբազատվելու առումով դրական միտում նկատել։

The non-invasive technique involves sending small jolts of electricity to the orbitofrontal cortex (pictured in pink on left of diagram) - an area of grey matter that slows up in people with addictions

Խաղամոլները և որկրամոլները գլխուղեղին էլեկտրական իմպուլսի միջոցով կարող են ձերբազատվել իրենց կախվածությունից․ հետազոտություն