Օքսֆորդում կորոնավիրուսի տարբեր շտամների դեմ պատվաստանյութի տարբերակներ կստեղծեն

10:25 • 21.01.21

Օքսֆորդի համալսարանը, որը AstraZeneca դեղագործական ընկերության հետ համատեղ ստեղծել է աշխարհում COVID-19-ի պատվաստանյութերից մեկը, ծրագրում է թողարկել դրա նոր տարբերակները, որոնք նախատեսված են կորոնավիրուսի տարբեր շտամների համար, գրում է Indepentent-ը։

Նշվում է, որ գիտնականները դիտարկում են 48 ժամվա ընթացքում պատվաստանյութի ձևափոխված տարբերակի արտադրության հնարավորությունը։

Մեծ Բրիտանիայի տարածքում նոր ու ձևափոխված B 1.1.7 շտամի տարածումը երկրում չափազանց բարդ համաճարակային իրավիճակ է ստեղծվել։ Փորձագետների նախնական գնահատումների համաձայն՝ այն կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան երկրում ավելի վաղ գերիշխող վիրուսի գենետիկ տարբերակը։

Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև խիստ մտահոգված է վիրուսի նոր հնարավոր շտամների տարածման կապակացությամբ։ 

«Հայտնի է, որ մուտացիաների միջոցով վիրուսները մշտապես փոփոխվում են, ինչը հանգեցնում է նոր տարբերակների առաջացմանը, և մենք պետք է ակնկալենք, որ 2021 թվականի ընթացքում շատ նոր տարբերակներ կհայտնաբերվեն»,-The Independent-ին ասել է Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչը։

Օքսֆորդում կորոնավիրուսի տարբեր շտամների դեմ պատվաստանյութի տարբերակներ կստեղծեն