ԱԺ–ն վաղն արտահերթ նիստ կանի. օրակարգում ԲԴԽ անդամներ ընտրելու հարցն է

20:49 • 21.01.21

Վաղը՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու հարցն է:

Թեկնածուների վերաբերյալ տեղեկությունն այսօր է հրապարակվել ԱԺ կայքում: Թեկնածուներն են նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը: