Բայդենի երդմնակալությունից հետո Սիեթլ և Փորթլենդ քաղաքներում Թրամփի աջակիցներն անկարգություններ են իրականացրել․ կան ձերբակալվածներ (լուսանկարներ)

14:42 • 21.01.21

ԱՄՆ-ում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ-ի Արևմտյան ափի երկու խոշոր քաղաքներում՝ Սիեթլում և Փորթլենդում, անկագություններ են հրահրել, հաղորդում է Fox News-ը։

Սիեթլում ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում, ավերել են մի քանի շինություններ և այրել ամերիկյան դրոշը: Ոստիկանությունը գույքը կոտրելու և վնասելու համար ձերբակալել է երկու մարդու:

Անկարգություններ են տեղի ունեցել նաև Փորթլենդում: Ցուցարարները վանկարկել են «Ո՛չ Բայդենին, այո՛ արդարությանը» կարգախոսը։ 150 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է դեմոկրատական կուսակցության քաղաքային գրասենյակի վրա՝ կոտրելով շինության ապակիները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է ութ մարդու։

Փորթլենդի մեկ այլ հատվածում ամբոխը քարեր և շշեր է նետել ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության շենքի վրա: Ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներից մի քանիսի մոտ նկատվել են էլեկտրաշոկերեր, վահաններ և գազի բալոններ։

Նախօրեին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնել է երկրի ղեկավարի պարտականությունները: Բայդենը երդվել է ընտանեկան Աստվածաշնչի վրա, որն օգտագործել է 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:

Տեղի է ունեցել նաև ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալությունը, որը նաև առաջին սևամորթ և ասիական ծագմամբ փոխնախագահն է: Նրա երդումն ընդունել է Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոթոմեյորը: 

Փորթլենդ

Unlawful assembly declared outside Portland ICE building, 6 arrested |  KOIN.comUnlawful assembly declared at Portland ICE building | Fox NewsPolice declare riot outside SW Portland ICE building; officers hurt during  crowd dispersal | | kptv.comPortland rioters smash courthouse window, damage businesses before police  declare unlawful assembly | Fox NewsRiot declared outside Portland ICE building | KATUAfter feds recede, Portland protesters confront police across city -  oregonlive.com

Սիեթլ

Protesters march through downtown Seattle, arrests made for property damage  | The Seattle TimesProtesters Burn American Flags in Seattle During Demonstrations on Biden  Inauguration DayProtest turns destructive in Seattle