«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ,տեսանյութ)

21:16 • 21.01.21

Մի խումբ համալսարանականների կողմից այսօր Եռաբլուրում իրականացված հիշատակի և խոնարհման արարողությամբ մեկնարկել է «Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը, տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։

Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին՝ նախաձեռնության մասնակիցները խոստացել են նրանց սխրանքների հավերժացման գործում ջանքեր չխնայել։