Ֆիլիպիններում 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:36 • 21.01.21

Այսօր Ֆիլիպինների ափերի մոտ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ միջերկրածովյան եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։  

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 208 կմ հարավ-արևելք։

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է մոտ 114 կմ։ 

Խաղաղօվկիանոսյան ցունամիների նախազգուշացման կենտրոնը հայտարարել է, որ տեղանքում ցունամիի առաջացման վտանգ չկա։ 

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։