Դատարանը որոշեց՝ Ստեփան Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի Խաչատուրովից զրպարտության համար, սակայն մերժեց 2 մլն փոխհատուցման պահանջը, ինչը պատրաստվում ենք բողոքարկել․ փաստաբան (տեսանյութ)

12:55 • 21.01.21

Տեղի է ունենում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Բանախոսն անդրադառնում է Ստեփան Գրիգորյանի դեմ Յուրի Խաչատուրովի ներկայացրած հայցի բավարարմանը։

Հիշեցնենք, որ հայցը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին էր։

Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից։