Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել
Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած: Այս մասին գրում է իսպանական El Mundo-ն՝ մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերին հղումով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր պայթյունից երկու զոհի մասին:
Պայթյունը տեղի է ունեցել ջրատաքացուցիչը ստուգելիս: Զոհվել է երկու անցորդ և մեկ աշխատող, որը ստուգում էր սարքի աշխատանքը։
Երկրորդ աշխատողին գտնելու աշխատանքները շարունակվում են։ Ներկայում հոսպիտալացվել Է չորս տուժած: Ընդհանուր առմամբ, տուժել է յոթ մարդ:
Պայթյունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է հինգ հարկանի շենքի վերին երկու հարկերը, որը պատկանում էր Մադրիդի արքեպիկոպոսական առաջնորդարանին:
Տուժածների թվում է նաև մի քահանա: Շենքի բեկորների պատճառով ամբողջության փակվել է դիմացի փողոցը, իսկ միջադեպից անմիջապես շենքն այրվել է ։










