ԱՄՆ-ն Իրաքից 200 զինվորական է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք՝ դեպի նավթի և գազի հանքեր. Syria TV
ԱՄՆ-ն Իրաքից 200 զինվորական Է տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Syria TV սիրիական պետական հեռուստաալիքը:
Զինծառայողներին, հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռներով տեղափոխել են աշ-Շադդադի և Էլ-Հասելե բազաներ, ինչպես նաև Դեյր Էզ Զորի նահանգում գտնվող «Էլ-Օմար» նավթի հանքավայր և «Կոնիկո» գազի հանքավայր:
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ են անցկացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործում են առանց երկրի իշխանությունների թույլտվության: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մինչև 2016 թվականին ընտրվելը խոստացել Էր զորքերը դուրս բերել Արաբական Հանրապետությունից, իսկ 2016 թվականի դեկտեմբերին հայտարարել Է այդ մասին: Սակայն հետագայում նա որոշում Է ընդունել զինվորականների մի մասին թողնել նավթի հանքավայրերի պահպանության համար, որոնցից եկամուտները ստանում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:
Սիրիայի պաշտոնական իշխանություններն այդ գործողությունները համարում են բռնազավթում:










