Բարի Ալիբասովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել

21:27 • 22.01.21

Երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հաղորդում է ria.ru-ն։

Նշվում է, որ Ալիբասովի առողջականի վատթարացման ֆոնին վերջինիս որդին նրան հիվանդանոց է տեղափոխել։ Բժիշկները հետազոտել են պրոդյուսերին, ինչից հետո որոշել են վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։

Նշվում է, որ վերջին շաբաթներին նրա վիճակը վատացել է, «ոտքերի վրա հազիվ է կարողացել մնալ»։

Ալիբասովի ճշգրիտ ախտորոշումը դեռևս հայտնի չէ։

Բարի Ալիբասովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել