Google-ը սպառնացել է անջատել համացանցային որոնումն Ավստրալիայում

09:24 • 22.01.21

Google-ը սպառնացել է անջատել իր համացանցային որոնումն Ավստրալիայում, քանի որ երկրի իշխանությունները նախատեսում են ընդունել օրենք, որը ձեռնտու չէ ընկերությանը: Այս մասին տեղեկացնում է  Sydney Morning Herald պարբերականը:

Ավստրալիան օրենսդրություն է մշակում, որը պահանջում է, որ տեխնոլոգիական հսկաները բանակցեն բովանդակության վճարների մասին տեղական հրատարակիչների և հեռարձակողների հետ: Եթե համաձայնություն չկա, գինը որոշելու է պետության կողմից նշանակված մարմինը:

«Օրենսդրությունն ուսումնասիրելուց հետո մենք պետք է նշենք, որ չենք տեսնում այնպիսի եղանակ, որով կկարողանանք շարունակել մատուցել մեր ծառայություններն Ավստրալիայում»,-Ավստրալիայի Սենատում կայացած լսումների ժամանակ  հայտարարել է Google-ի՝  աշխարհի ամենամեծ համացանցային որոնման համակարգի տարածաշրջանային տնօրեն Մել Սիլվան:

«Սա սպառնալիք չէ, սա իրականություն է»,-ավելացրել է նա:

Վարչապետ Սքոթ Մորիսոնն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը չի արձագանոելու սպառնալիքներին:

Facebook-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է  Ավստրալիայում սոցիալական ցանցի նորությունների բաժինը արգելափակելու հնարավորության մասին:

Google-ը սպառնացել է անջատել համացանցային որոնումն Ավստրալիայում