Իլոն Մասկն ածխաթթու գազի պահպանման ամենաարդյունավետ տեխնոլոգիան տրամադրողներին պատրաստ է 100 միլիոն դոլար վճարել

05:36 • 22.01.21

Ամերիկյան «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը խոստանում է 100 միլիոն դրամ վճարել նրանց, ովքեր ածխաթթու գազի պահպանման ամենաարդյունավետ տեխնոլոգիան կառաջարկի, հաղորդում է ТАСС-ը:

«100 միլիոն դոլարի չափով գումարային պարգև կտրամադրեմ ածխաթթու գազի պահպանման ամենալավ տեխնոլոգիան առաջարկելու դիմաց»,- թվիթերի իր էջում գրել է Մասքը:

Հունվարի 7-ին կայացած աճուրդում «Tesla»-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը: Այդ պահին գործարարի կարողությունը գնահատվում էր մոտ 188.5 միլիարդ դոլար։ Ներկայումս այն գերազանցել է 200 միլիարդը: Դեռեւս 2020-ի սկզբին Մասկի կարողությունը գնահատվում էր մոտ 27 մլրդ դոլար: 

Գործարարն այն ժամանակ հազիվ էր ընդգրկվել աշխարհի 50 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Սակայն Tesla-ի բաժնետոմսերի սրընթաց աճը, որը տարվա ընթացքում կազմեց 743%, հանգեցրեց նրա կարողության արագընթաց աճին։

 

Իլոն Մասկն ածխաթթու գազի պահպանման ամենաարդյունավետ տեխնոլոգիան տրամադրողներին պատրաստ է 100 միլիոն դոլար վճարել