Հազարավոր զոհերի, գերիների կողքին մեր իշխանության թիվ մեկ խնդիրը Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ-ում տեղավորելու հարցն է, որ այս կերպ կարողանա նաև ազդել դատարանների վրա. քաղաքացիները ակցիա արեցին ԱԺ-ի մոտ

11:16 • 22.01.21

11։57

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հիմնական բողոքն այն է, որ այս պահին օրակարգ է բերվել նոր ԲԽԴ անդամներ ընտրելու հարցը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանի  խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններին է ամեն հարցով մեղադրում, սակայն ԲԴԽ անդամի թեկնածության է բերում մի մարդու, որն ամենանախկինն է:

«Գագիկ Ջհանգիրյանը նախկին չէ՞: Հազարավոր զոհերի, գերիների կողքին մեր իշխանությունը թիվ մեկ խնդիրը Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ-ում տեղավորելու հարցն է, որպեսզի այս կերպ կարողանա նաև ազդել դատարանների վրա»:


11։16

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։