ՌԴ-ն Թուրքիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև լարվածության ֆոնին ամրապնդում է ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններում. (տեսանյութ)

09:59 • 22.01.21

Ռուսաստանի զինված ուժերն այս շաբաթ ամրացրել են իրենց դիրքերը Եփրատ գետի արևելյան կողմում և Ալ-Քամշլիի օդանավակայան են ուղարկել մեծ թվով ծանր ռազմատեխնիկա: Այս մասին հայտնում է almasdarnews.com թերթը:

Ալ- Հասաքեի նահանգապետարանի վերջին հաղորդագրությունների համաձայն` Ռուսաստանի զինված ուժերն ավելացրել են զորքի քանակը`առանցաքային Թալ-Թամր քաղաքի մերձակայքում գտնվող առաջնագծում:

Սիրիայում գտնվող ՌԴ զորքերի դիրքերի ամրացումը տեղի է ունենում Թուրքիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) միջև առկա լարվածության սրման համատեքստում: Թերթը հիշեցնում է, որ, ըստ թուրքական կողմի, Սիրիայի ժողովրդական ուժերն ու Ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումները (YPG) Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ապօրինի գործող մասնաճյուղեր են: