Դամասկոսն ԱՄՆ-ից պահանջել է զորքերն անվերապահորեն դուրս բերել Սիրիայից

10:41 • 22.01.21

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Սիրիայի հյուսիսում ամերիկյան զորքերի գործողությունները ՝ դրանք անվանելով «ագրեսիվ» և վերահաստատել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխան տարածքից ԱՄՆ ռազմական կոնտինգենտի «անհապաղ և անվերապահ» դուրսբերման մասին իր պահանջը: Այս մասին գրում  է eadaily.com կայքը՝ հղում տալով սիրիական SANA գործակալությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահին ուղղված երկու նույնական նամակներով հունվարի 21-ին Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը «խիստ դատապարտել է հ գրեթե ամենօրյա ագրեսիվ պրակտիկան, որն իրականացվում է ամերիկյան զորքերի կողմից Սիրիայի գրավված տարածքներում»:

Արաբական Հանրապետության ԱԳՆ-ն պահանջել է նաև «անհապաղ և անվերապահորեն դուրս բերել ամերիկյան օկուպացիոն ուժերը և նրանց դաշնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներից»:

Սիրիան ավելի վաղ իր առաջին ուղերձն էր հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նոր նախագահին հորդորելով զորքերը դուրս բերել արաբական հանրապետությունից և հրաժարվել նրա նավթային ռեսուրսների ապօրինի օգտագործման փորձերից: