Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 22-ին հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը Համայի նահանգում՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինվորական աղբուրների:
«Այսօր մոտավորապես 04:00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին) Իսրայելն օդային ագրեսիա՝ հոծախումբ հրթիռային հարձակում Է սկսել լիբանանյան Տրիպոլի քաղաքի կողմից»,-ասվում Է հաղորդագրությունների մեջ:
Դրանցում նշվում Է, որ «ՀՕՊ-ի ուժերը որսացել են հակառակորդի հրթիռները և խոցել դրանց մեծ մասը»: Հնարավոր տուժածների և վնասի մասին տեղեկություն չկա:










