ՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուին հրաժարվել են վիզա տրամադրել

05:42 • 23.01.21

ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուն չի ստացել դիվանագիտական անձնագիր՝ ի պատասխան ԱՄՆ-ի համանման քայլի՝ ընդդեմ մի շարք ռուս դիվանագետների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ի պատասխան ԱՄՆ-ում ռուս դիվանագետներին վիզա չտրամադրելու հետ, որոշում է կայացվել  վիզա չտրամադրել ՆԱՍԱ-ի ներկայացուցչին, որը պետք է ղեկավարեր գործակալության գրասենյակը Ռուսաստանում՝ ԱՄՆ դեսպանությանը կից»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Վիզա չտրամադրելու մասին տեղեկությունը հաստատել են նաև լրատվական գործակալության ևս 2 զրուցակից: Նրանցից մեկի խոսքով՝ համանման իրավիճակ է ստեղվել ՆԱՍԱ-ի գրասենյակի ներկայիս ղեկավարի՝ Տրիշա Մակի նշանակման ժամանակ:

 

ՌԴ-ում ՆԱՍԱ-ի ներկայացուցչության ղեկավարի թեկնածուին հրաժարվել են վիզա տրամադրել