ԱՄՆ ռազմական հետախուզությունը գնում է տվյալների բազաներ՝ առանց դատարանի որոշման մարդկանց հետևելու համար. The New York Times

11:06 • 24.01.21

ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը առանց դատարանի որոշման գնում է տվյալների բազաներ՝ ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների տեղաշարժերին հետևելու համար: Այս մասին ասված է The New York Times պարբերականի հոդվածում:

Պարբերականի լրագրողները ծանոթացել են այն նյութերին, որոնք վարչության աշխատակիցները տրամադրել են սենատոր Ռոն Ուայդենին: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ վերջին 2,5 տարում տեղի ունեցած 5 հետաքննությունների ընթացքում գերատեսչությունը հետևել է ամերիկացիների տեղաշարժերին՝ օգտագործելով որոշակի բրոքերներից գնված բազաներ: Դրանք կազմվում են առևտրային նպատակներով՝ վերլուծելով սմարթֆոնների հավելվածների կողմից հավաքված տեղեկությունները:

Պարբերականը նշում է, որ «վարչությունը, ըստ ամենայնի, գնում և օգտագործում է (մարդկանց) գտնվելու վայրը՝ հիմնականում արտասահմանում գտնվող օտարերկրացիներին հետաքննելու համար»: Նշվում է, որ հրամանատարության խնդիրներից մեկն է «բացահայտել ամբողջ աշխարհում տեղակայված ամերիկյան ուժերին սպառնացող վտանգները»:

ԱՄՆ օրենսդրության համաձայն, ամերիկյան իշխանությունները նախ պետք է դատարանի որոշում ունենան, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից տեղեկություններ պահանջեն ամերիկացիների տեղաշարժերը հաստատելու համար: Հոդվածի համաձայն, վարչությունը այս դեպքում օգտագործում է անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի բացը: Աշխատակիցները ելնում են այն փաստից, որ նման բազաներ գնելու համար նրանց դատարանի թույլտվություն պետք չէ:


ԱՄՆ ռազմական հետախուզությունը գնում է տվյալների բազաներ՝ առանց դատարանի որոշման մարդկանց հետևելու համար. The New York Times