Հրապարակվել է «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

20:09 • 25.01.21

Ամերիկյան Warner Bros կինոստուդիան հրապարակել է «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմի առաջին թրեյլերը՝ կադրեր ներկայացնելով երկու հսկաների բախումից:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, 2,5 րոպե տևողությամբ հոլովակը բացահայտում է այն ամենը, ինչ ֆիլմի երկրպագուներն ակնկալում են տեսնել 2021 թվականի նորույթում:

Ֆիլմի ռեժիսորն է Ադամ Ուինգարդը: Ժապավենում նկարահանվել են Ալեքսանդր Սքարսգարդը, Միլլի Բոբբի Բրաունը, Ռեբեկա Հոլը և փոքրիկ Քայլի Հոթլը՝ որբացած աղջկա դերում, որը հատուկ կապվածություն է զգում հսկա գորիլայի նկատմամբ:

Ֆիլմի համաշխարհային ցուցադրության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, սակայն աշխարհի երկրորդ խոշորագույն կինոընկերությունը հանդիսացող Warner Bros-ն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի սպասվելիք բոլոր նոր ֆիլմերն էկրան են բարձրանալու միևնույն ժամանակ:

Հրապարակվել է «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)