Պուտինը պատմել է, թե ինչ երաժշտական գործիք է սովորել նվագել մանուկ հասակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինտ ՌԴ-ում ուսանողների օրվա առթիվ հանդիպել է բուհերում սովորող երիտասարդների հետ: Հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը վերհիշել է, թե ինչպես է մանուկ հասակում սովորել բայան (բարդ ստեղնային կառուցվածքով մեծ հարմոն) նվագել:
«Երբ դեռ բավականին փոքր էի, մայրս ու հայրս ինձ առաջ էին տանում բայան նվագելու ուղղությամբ: Մի քիչ կարողանում էի դա անել: Իհարկե, այն օրերից շատ ժամանակ է անցել: Սակայն դա անհետք չի մնացել, քանի որ այդ ամենը նշանակություն ունի»,- Պուտինին մեջբերում է РИА Новости-ն:
Նախագահի խոսքով՝ ցանկացած դաստիարակություն, հատկապես՝ երաժշտական ասպարեզում, բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու զարգացման վրա:










