Դերասան Էլիոթ Փեյջը հայտնել է ամուսնալուծության մասին

11:52 • 27.01.21

Դերասան Էլիոթ Փեյջն ու պարուսույց Էմմա Փորթները երեք տարվա ամուսնությունից հետո որոշել են բաժանվել, հայնում է BBC լրատվականը:

«Անցյալ ամռանը բաժանվելուց հետո, երկար մտածելու և ամեն ինչ ծանրութեթև անելու արդյունքում մենք կայացրեցինք ամուսնալուծության դժվարին որոշում: Մենք առավելագույն հարգանքով ենք վերաբերվում միմյանց և մնում ենք մտերիմ ընկերներ», - ասված է կանադացի զույգի տարածած հաղորդագրության մեջ:

2020 թվականին, «Օսկար»-ի առաջադրված 33-ամյա Փեյջը բացահայտել էր իր տրանսգենդեր լինելը: Փեյջը, որին նախկինում անվանում էին Էլեն, ճանաչում է ձեռք բերել 2007 թվականին` «Յունո» ֆիլմում դեռահաս հղի կնոջ կերպար մարմնավորելուց հետո:

26-ամյա Փորթներն ասել է, որ աջակցում է զուգընկերոջ որոշմանը, նշել է BBC-ն:

Դերասան Էլիոթ Փեյջը հայտնել է ամուսնալուծության մասին