Դժբախտ իրականությունն այն է, որ «Քովիդ-19»-ը կարող է վերջին համավարակը չլինել. Բիլ և Մելինդա Գեյթսերը մտավախություն են հայտնել ապագայում հավանական «իմունային անհավասարության» համար

18:45 • 27.01.21

Բիլ և Մելինդա Գեյթսերի կարծիքով՝ «չափազանց շուտ չէ սկսելու մտածել հաջորդ համավարակին պատրաստվելու մասին, անգամ եթե ներկայիս համավարակն ընթացքի մեջ է»:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այսօր հրապարակվել է զույգի ամենամյա նամակը, որում նրանք նշում են, որ կորոնավիրուսի համավարակի անհամաչափ ազդեցությունը տարբեր ռասաների մարդկանց և կանանց վրա դոմինոյի ազդեցություն կունենա համայնքների վրա:

«Բիլը և ես խորապես մտահոգված ենք, որ բազմաթիվ հին անարդարություններին համավարակի պատճառով կգումարվի ևս մեկը՝ իմունիտետի անհավասարությունը, այնպիսի ապագա, որտեղ հարուստ մարդիկ հասանելիություն կունենան կորոնավիրուսի պատվաստանյութին, մինչդեռ աշխարհի մնացյալ հատվածը չի ունենա»,- գրել է Մելինդան:

«Մինչև պատվաստանյութը հասնի բոլորին, հիվանդությունների նոր շարան ի հայտ կգա: Այդ շարքը նույնպես կաճի և կտարածվի: Դպրոցներն ու գրասենյակները կրկին կփակվեն: Անհավասարության շրջանակը կշարունակվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես աշխարհը կմիավորվի… Դժբախտ իրականությունն այն է, որ «Քովիդ-19»-ը կարող է վերջին համավարակը չլինել,- գրել է Բիլը:

 Ինչպես նշում է հեռուստաալիքը, Գեյթսերի հիմնադրամը 1,75 մլրդ դոլար է ներդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որի մեծ մասը հատկացվել է բժշկական սարքերի արտադրմանը, նոր բուժումներ հայտնաբերելուն ուղղված հետազոտություններին:

Դժբախտ իրականությունն այն է, որ «Քովիդ-19»-ը կարող է վերջին համավարակը չլինել. Բիլ և Մելինդա Գեյթսերը մտավախություն են հայտնել ապագայում հավանական «իմունային անհավասարության» համար