ԱՄՆ-ն Pfizer և Moderna պատվաստանյութերի ևս 200 մլն չափաբաժին կգնի

14:22 • 27.01.21

ԱՄՆ-ն ևս 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կգնի, հայտնում է NBC News-ը:

Այսպիսով, պատվաստանյութերի ընդհանուր քանակը կկազմի 600 միլիոն, ինչը հնարավորություն կտա երկու անգամով պատվաստել 300 միլիոն մարդու՝  ԱՄՆ-ի գրեթե ամբողջ բնակչությանը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս ամառ իշխանությունները մտադիր են գնել ևս 200 միլիոն չափաբաժին Pfizer և Moderna պատվաստանյութեր: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ:

Հունվարի 14-ի դրությամբ ԱՄՆ-ում պատվաստվել է ավելի քան 10 միլիոն քաղաքացի: Լրատվամիջոցները նշում են, որ այս տեմպերով ԱՄՆ-ին 10 տարի պետք կգա համավարակի տարածումը կանխելու համար:

ԱՄՆ-ն Pfizer և Moderna պատվաստանյութերի ևս 200 մլն չափաբաժին կգնի