Ընտանեկան ջերմությամբ ոգեշնչված ազատ, ամառային կերպարներ, շերտավոր կիսաշրջազգեստներ, նուրբ երանգներ. Chanel-ը ներկայացրել է գարուն-ամառ նոր հավաքածուն (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը ներկայացրել է 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուն, որի ցուցադրությունը կայացել է Փարիզի Գրան-Պալե ամրոցում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով ցուցադրությունն անցկացվել է առանց հանդիսականի:
Chanel-ի ստեղծագործական գծով տնօրեն Վիրժինի Վիարը նոր հավաքածուն նվիրել է ընտանեկան հարաբերությունների կարևորությանն ու ջերմությանը:
«Ես սիրում եմ մեծ ընտանեկան տոնախմբությունները, երբ միավորվում են մեկ ընտանիքի մի քանի սերունդներ: Դա այնքան ջերմ է»,- ընդգծել է մոդելյորը:
Հավաքածուն հիշեցնում է 1920-ականների գեղագիտությունը: Ազատ և ամառային երեկոների կերպարները Վիարը մարմնավորել է շերտավոր կիսաշրջազգեստների, նուրբ երանգներով զգեստների, բաճկոնների, սև-սպիտակ կոշիկների տեսքով:
Ցուցադրությանը ներկա են գտնվել ապրանքանիշի դեսպանները՝ դերասանուհիներ Մարիոն Կոտիարը, Պենելոպա Կրուսը, Վանեսա Պարադին՝ դստեր Լիլի Ռոուզ Դեփի հետ և մոդել Քերոլայն դե Մեգրեն:
.jpg?1611772982673)
.jpg?1611773139395)

.jpg?1611773418180)



.jpg?1611773935359)










