Ջորջ Քլունին 50-ն անց դերասանների համար նախատեսված մրցանակի կարժանանա. Hollywood Reporter

16:19 • 28.01.21

Հոլիվուդյան դերասան 59-ամյա Ջորջ Քլունին արժանանալու է AARP ամսագրի ամենամյա  Movies for Grownups Awards մրցանակին, որը շնորհվելու է մարտի 28-ին PBS-ով հեռարձակվելիք վիրտուալ մրցանակաբաշխության շրջանակներում, հայտնում է Hollywood Reporter-ը:

Մրցանակաբաշխությունը նախատեսված է 50-ն անց դերասանների համար:

«Մենք ուրախ ենք պատվել Ջորջ Քլունիին, որի վարպետությունը և սրամտությունը նրան դարձնում են մեր օրերի ամենատաղանդավոր և սիրված դերասաններից և ռեժիսորներից մեկը, որը հայտնի կլիներ, եթե նույնիսկ նրան երբեք էկրանին չտեսնեինք», - ասել է AARP-ի գործադիր տնօրենը և հավելել. «Նրա խելացիության, քրտնաջան աշխատանքի և փորձի համադրությունը ցույց է տալիս, թե որքան սխալ են ծերանալու մասին առկա կարծրատիպերը»:

AARP-ի ամենամյա «Ֆիլմեր մեծահասակների համար» միջոցառումը նպատակ ունի օգնել՝ պայքարելու արդյունաբերության ոլորտում առկա տարիքապաշտության դեմ՝  միաժամանակ խրախուսելով ավելի տարիքով հեռուստադիտողների արձագանքին արժանացող ֆիլմերը:

Ջորջ Քլունին 50-ն անց դերասանների համար նախատեսված մրցանակի կարժանանա. Hollywood Reporter