Apple-ի ակտիվ սարքերի քանակն աշխարհում գերազանցում է 1,6 միլիարդը

13:09 • 28.01.21

Ներկայում ողջ աշխարհում շրջանառվում է Apple ընկերության կողմից արտադրված 1.65 միլիարդ ակտիվ սարք: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը:

Քուքը շեշտել է, որ անցյալ տարի ընկերությունը հաշվարկել է 1.5 միլիարդ ակտիվ սարք: Նա նաև նշել է, որ այս պահին ակտիվ iPhone սմարթֆոնների թիվը գերազանցում է 1 միլիարդը:

Բացի այդ, Քուքը ուշադրություն է հրավիրել Չինաստանում իրենց հեռախոսների վաճառքի աճին: Մասնավորապես, ըստ Քուքի, այս երկրում դրանց ընդհանուր վաճառքի ծավալն աճել է 57%-ով և կազմել է 21.3 միլիարդ դոլար:

Հիշեցնենք՝ 1976 թվականին հիմնադրված Apple-ը զբաղվում է iPhones-ի, iPad-ի, iMac-ի, MacBook-ի, iPod-ից և բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումների արտադրությամբ: Կորպորացիան ամենամեծերից մեկն է ողջ աշխարհում: Դրա շուկայական կապիտալիզացիան կազմում է գրեթե 2,4 տրիլիոն դոլար:

Apple-ի ակտիվ սարքերի քանակն աշխարհում գերազանցում է 1,6 միլիարդը