Գիտնականները կորոնավիրուսից բնական պաշտպանության միջոց են հայտնաբերել  

15:57 • 28.01.21

 

Թոքերում արտադրվող մելատոնին հորմոնը գործում է որպես արգելապատնեշ կորոնավիրուսի դեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման եզրակացության են եկել Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Melatonin Research ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ մելատոնինը վիրուսի ներթափանցման տեղերում՝ քթի, թոքային ալվեոլների և էպիթելի բջիջներում, կանխում է սպիտակուցների կոդավորման գեների ակտիվացումը: Այդպիսով, հորմոնը կանխում է այդ հյուսվածքների վարակումը, ինչի արդյունքում վիրուսը մի քանի օր մնում է շնչառական ուղիներում, այնուհետև անհետանում է, որպեսզի մեկ այլ թիրախ գտնի:  

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց բացահայտումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ  չեն վարակվում կորոնավիրուսով, իսկ մյուսներն այն ասիմպտոմ են տանում: Բացի այդ, գիտնականները վստահ են, որ մելատոնին պարունակող քթային սփրեյներն ու կաթիլները կարելի է կիրառել՝ «Քովիդ-19»-ի զարգացումը կանխելու համար:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 մլն-ը, իսկ մահացածներինը՝  2.1 մլն-ը:

Գիտնականները կորոնավիրուսից բնական պաշտպանության միջոց են հայտնաբերել