Էրդողանը Իլոն Մասկի հետ քննարկել է տիեզերական տեխնոլոգիաների շուրջ համագործակցության հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հետ: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:
Նշվում է, որ Էրդողանն ու Մասկը քննարկել են Թուրքիայի և SpaceX-ի պետական ու մասնավոր ընկերությունների միջև տարբեր ոլորտներում, սակայն առաջին հերթին տիեզերական տեխնոլոգիաների հետ կապված համագործակցությանը վերաբերող հարցեր:
#SpaceX Президент #Эрдоган побеседовал с Илоном Маском https://t.co/DqXwSFp4LP
— ANADOLU AGENCY (RU) (@aa_russian) January 27, 2021










