Հունաստանում շինարարության ժամանակ հնագույն մարմարե քանդակներ են հայտնաբերել

00:48 • 28.01.21

Հունաստանի Պեանիա քաղաքում քաղաքապետարանի շենքի կառուցման վայրում երկու հնագույն արձաններ են հայտնաբերվել, որոնք տարիքը գնահատվում է մոտ 2300 հնության:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով երկրի մշակույթի և սպորտի նախարարությանը, հայտնաբերված համալիրն իրենից ներկայացնում է երկու կանացի արձան՝ պատրաստված սպիտակ մարմարից:

Աջ կողմում նստած է մեծ կինը, որի ոտքերը հենված են ցածր պատվանդանին: Նրա հագին տունիկա (հին հռոմեական զգեստ) և թիկնոց է: Ձախից կանգնած է նրա ծառան և բժիշկը, որը ձախ ձեռքով պահում է տիրուհու գլուխը:

Գիտնականների տվյալներով՝ նման տապանաքարերը բնորոշ են 4-րդ դարին: Հայտնաբերված քանդակները փոխանցվել են Հնագիտական թանգարանին: Պեղումները շինհրապարակում շարունակվում են:

Հունաստանում շինարարության ժամանակ հնագույն մարմարե քանդակներ են հայտնաբերել