96 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Սիսելի Թայսոնը

17:00 • 29.01.21

96 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Սիսելի Թայսոնը, որը հայտնի էր ֆիլմերում ուժեղ աֆրոամերիկուհիների կերտած իր կերպարներով, հայտնում է BBC լրատվականը: Դերասանուհու մահվան պատճառը չի նշվել:

Նախկինում նորաձևության մոդել Սիսլեը Թայսոնը եղել է առաջին սևամորթ կինը, որը գլխավոր դեր է ստացել 1960-ականների East Side/ West Side հեռուստադրամայում: Նա արժանացել է երկու «Էմմի» արձանիկի՝ 1974 թվականի  «Միսս Ջեյն Փիթմանի ինքնակենսագրությունը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

Դերասանուհին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից արժանացել է Ազատություն նախագահական մեդալի, որը հանձնելու ժամանակ Օբաման շեշտել է, որ բացի դերասանական ձեռքբերումներից, նա նաև գծել է պատմության ընթացքը:

Դերասանուհու մահվան կապակցությամբ նախկին նախագահը գրառում է կատարել՝ հարգանիք տուրք մատուցել տաղանդաշատ դերասանուհու հիշտակին:

Երեքշաբթի օրը լույս է տեսել դերասանուհու ինքնակենսագրությունը՝  «Պարզապես այնպես, ինչպես ես եմ» վերնագրով:

96 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Սիսելի Թայսոնը