BMW-ն ներկայացրել է պատմության մեջ իր ամենահզոր սերիական մոդելը (լուսանկարներ)

12:18 • 29.01.21

BMW-ն ներկայացրել է M5 սուպերսեդանի վերջնական տարբերակը, որը արտադրողի պատմության մեջ ամենահզոր սերիական մեքենան է: Այս մասին տեղեկացնում է luxurylaunches.com կայքը:

Կանաչ գույնը M5-ի վրա փառահեղ է թվում և գեղեցիկ կերպով համադրվում է բրոնզե-ոսկեգույն գույնով, որը ներդրվել է ռադիատորի ցանցի, նշանների և 20 դյույմանոց անիվների վրա: շ

Մեքենան հագեցած է 627 ձիաուժ հզորությամբ, 4,4 լիտր ծավալով V-աձև 8 մխոցային շարժիչով: Մեքենան ժամում 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 2,9 վայրկյանում,մեքենայի առավելագույն արագությունը ժամում 220 կմ  է:

Ավելի ուշ, այս տարվա ընթացքում, մեքենան վաճառքի կհանվի ԱՄՆ-ում՝ 142 995 դոլար սկզբնական գնով:  

BMW-ն ներկայացրել է պատմության մեջ իր ամենահզոր սերիական մոդելը (լուսանկարներ)