Բրազիլիայում կորոնավիրուսի՝ միաժամանակ 2 շտամերով վարակման դեպքեր են գրանցվել
Հետազոտողները Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի 2 շտամերով միաժամանակյա վարակման դեպքեր են հայտնաբերել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով EFE գործակալությանը:
Համակարգչային գիտությունների ազգային լաբորատորիայի (Բրազիլիայի գիտության նախարարության բաժին) արդյունքների համաձայն ՝ առնվազն 2 հիվանդի նմուշներում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի տարբեր գծերի հարուցիչներ: Այս տարբերակներից մեկը E484K անունով հայտնի շտամն է, որը նախկինում հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում:
Չնայած երկու շտամերով վարակվելուն՝ այս հիվանդների մոտ հիվանդությունը եղել է թեթև կամ միջին ծանրության: Գիտնականները նշում են, որ նրանք ապաքինվել են նոյեմբերին՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում շրջանառվում է կորոնավիրուսի միանգամից 5 շտամ: Նրանցից մեկը, որը նախկինում անհայտ էր, ստացել է VUI-NP13L անվանումը:










