ԱՄՆ֊ում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում Twitter-ի աշխատանքի խափանումներ են եղել

07:19 • 29.01.21

Twitter  սոցիալական ցանցի աշխատանքում խափանումներ են գրանցվել։

Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին, խափանումների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ֊ում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ֊ում սոցիալական ցանցի օգտատերերի մեծ մասը՝ 66%֊ը, կայքի աշխատանքի ընդհատումներից են դժգոհել, իսկ շուրջ 19%֊ը՝ iPad և iPhone  օպերացիոն աշխատանքից։

ԱՄՆ֊ում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում Twitter-ի աշխատանքի խափանումներ են եղել