Խորվաթիայում հզոր երկրաշարժից հետո ավելի քան 500 հետցնցում է գրանցվել. հողի նոսրացման պատճառով առաջացել են անդունդներ (տեսանյութ)

10:50 • 30.01.21

Անցյալ ամիս Խորվաթիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 500 հետցնցում, որոնք նոսրացրել են հողը, ինչի հետևանքով էլ անդունդներ են առաջանում, հայտնում է ուկրաինական Korrespondent ամսագիրը:

Անցյալ ամիս տարածաշրջանում տեղի ունեցած 6 բալանոց երկրաշարժից հետո տեղի է ունեցել հողի խտության փոփոխություն, ինչը Խորվաթիայում անդունդների առաջացման պատճառ է դարձել:

Աղբյուրը նկատում է, որ Խորվաթիան դեռևս վերականգնում է երկրաշարժի պատճառած վնասները, որի հետևանքով մահացել է 7 և վիրավորվել 25 մարդ:

Լրատվականը հիշեցրել է, որ Խորվաթիայում ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, սակայն ցնցումները շարունակվել են մի քանի օր: Ամենաշատը տուժել է երկրի կենտրոնական հատվածը, մասնավորապես ՝ Պետրինա և Սիսակ քաղաքները: Երկրի որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:

Դեկտեմբերի 31-ին Եվրոպական Միությունն ակտիվացրել է քաղաքացիական պաշտպանության իր մեխանիզմը ՝ Խորվաթիային օգնություն տրամադրելու նպատակով:

 

Խորվաթիայում հզոր երկրաշարժից հետո ավելի քան 500 հետցնցում է գրանցվել. հողի նոսրացման պատճառով առաջացել են անդունդներ (տեսանյութ)