Ջուլիա Ռոբերթսը «Ընկերները» սերիալում նկարահանվելու համար Մեթյու Փերիից պահանջել է իր համար քվանտային ֆիզիկայի թեմայով հոդված գրել (լուսանկարներ)

12:14 • 30.01.21

The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում «Ընկերները» սերիալի ստեղծողները հայտնել են, որ սերիալի աստղ Մեթյու Փերին՝ Չենդլեր Բինգի դերակատարը, քվանտային ֆիզիկայի օգնությամբ է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին համոզել նկարահանվել նախագծում։

Սերիալի ստեղծողների խոսքով՝ երկրորդ եթերաշրջանի The One After the Superbowl հայտնի սերիայի ամենամեծ հաջողությունների մեկը Ջուլիա Ռոբերթսի մասնակցությունն էր․ գործադիր պրոդյուսեր Քևին Բրայթի խոսքով՝ դերասանուհին միանգամից չի համաձայնել նկարահանման առաջարկին։

Ինչպես նշում է Բրայթը, Փերին անձամբ է Ռոբերթսին խնդրել նկարահանվել սերիալում, ինչին ի պատասխան Ռոբերթսը պահանջել է իր համար քվանտային ֆիզիկայի թեմայով հոդված գրել։ 

Չենդլեր Բինգի դերակատարը կատարել է դերասանուհու պահանջը, ուստի Ռոբերթսը համաձայնել է նկարահանվել նախագծում։

«Ընկերները» սերիալի պրոդյուսեր Ալեքսա Յունգեն նաև նշել է, որ Ռոբերսթը լրջորեն հետաքրքրված է եղել Փերիով։ Հայտնի է, որ նկարահանումներից հետ դերասանները կարճատև սիրավեպ են ունեցել։

Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։

2020-ի փետրվարին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար:

Super Bowl episode: The pair had electric onscreen chemistry, and went on to date in real life'They may have met before the episode, but she was interested in him from afar because he’s so charming,' Friends writer Alexa Junge recalled

Ջուլիա Ռոբերթսը «Ընկերները» սերիալում նկարահանվելու համար Մեթյու Փերիից պահանջել է իր համար քվանտային ֆիզիկայի թեմայով հոդված գրել (լուսանկարներ)